Փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին բնակարան բարձրացնել
Օգոստոսի 19-ին, ժամը 01:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: