Փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին
Փետրվարի 27-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1939 թ. ծնված Հ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: