Փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին
Հունվարի 22-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 74 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին խոհանոցից ննջասենյակի անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1937 թ. ծնված Ե. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1948 թ. ծնված Կ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: