Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Օգոստոսի 18-ին, ժամը 15:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 10:59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 15-րդ փողոցի թիվ 36 տան մոտակայքում ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (3 տ.) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են «Hyundai Solaris» մակնիշի 940 ТВ 777 պետհամարանիշով ավտոմեքենայի դուռը և անվնաս դուրս 2014 թ. ծնված Վ. Մ.-ին: