16882 դիտում
20:04 18-08-2017
Թուրքական լոբբինգի արմատներն ու «Ամերիկանա»-ի միլիարդատեր Կարուզոն ընդդեմ գլենդելահայության. 2:0 հօգուտ Գլենդելում մեծամասնություն կազմող հայերի. Newsbook.am
Մի քանի օր է, ինչ Ամերիկայում ապրող հայերի, նաև ամերիկյան ու հայկական լրատվամիջոցների կենտրոնում է ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում կատարվող իրադարձությունները: Բանն այն է, որ Americana at Brand առևտրի կենտրոնը, որը գտնվում է Գլենդելում հրաժարվել էր իր հրապարակում տեղադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գովազդային վահանակը՝ այն բնորոշելով որպես չափազանց «քաղաքական»:
Իրողությունն արժանացավ հայ համայնքի սուր հակազդեցությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեղի ունեցածը բավականին խոր արմատներ ունի:
[b]Նախապատմություն[/b]
NewsBook-ի հետ զրույցը Գլենդելի ՀՅԴ մամլո խոսնակ, քարոզչական-հարաբերական հանձնախմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Բալաբեկ Բարսամյանը սկսեց նախապատմությունից:
««Ամերիկանա»-ի սեփականատերը Կարուզո ազգանվամբ իտալացի մեծահարուստն է: «Ամերիկանա»-ն մեծ համալիր է՝ ժամանցի վայր: Այն մոտավորապես 300-400 բիզնես է ներառում իր մեջ: Գլենդելի քաղաքապետարանը քաղաքի զարգացման համար ծրագրեր ունի: Այդ ծրագրի համատեքստում՝ «Ամերիկանա»-ի սեփականատեր Կարուզոն ու Գլենդելի քաղաքապետարանը որոշեցին միասին գումար ներդնել ու մի լավ տեղ սարքել քաղաքի զարգացումն ապահովող: «Ամերիկանա»-ի պրոյեկտի ընդհանուր արժեքը 120 ԱՄՆ դոլար է, որից մոտ 40 ԱՄՆ դոլարը ներդրել է Գլենդելի քաղաքապետարանը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հաստատելով մեր այն դիտարկումը, որ մոտ 10 տարի առաջ էլ «Ամերիկանա»-ի կառուցման ժամանակ Գլենդելի քաղաքապետը հայ էր:
Հիմնադրման օրվանից, ըստ Բարսամյանի, այդ բիզնես պրոյեկտատիպ կառույցում քաղաքական հարցեր չեն եղել: Ոչ մի խոսակցություն չի եղել, թե օրինակ՝ մի գովազդը կարելի է փակցնել այնտեղ, մյուսը՝ ոչ: Բայց հայերն առնչվել են այդ խնդրին, ևս կինոնկարի գովազդի տեղադրումից հրաժարումը, փաստորեն, առաջին դեպքը չէ:
[b]«Ամերիկանա»-ի առաջին բոյկոտն՝ ընդդեմ հայ համայնքի[/b]
Այս համալիրում բուտիկներ կան: Դրանք տրվում են վարձակալությամբ, ով ուզում է՝ կարող է վարձել ու առևտրով զբաղվել այդ փոքրիկ տարածքներում: Բալաբեկ Բարսամյանը պատմեց՝ որոշ ժամանակ առաջ հայ երիտասարդները վարձել էին այդ բուտիկներից մեկը, որտեղ էլ պետք է վաճառեին Ցեղասպանությանը վերաբերող շապիկներ: Համալիրի տնօրինությունն արդեն փողը վերցրել էին, իրավունքը տվել, բայց երբ տեսան՝ ինչ է վաճառվում, փորձեցին խոչընդոտել՝ արգելելով թեմատիկ շապիկների վաճառքը: Այդ ժամանակ էլ համայնքը Հայ դատի հանձնախմբի միջոցով հայտնել է իր դժգոհությունը՝ պահանջելով չքաղաքականացնել հարցը: «Փորձեցինք հասկացնել, որ Գլենդելի բնակչության մեծ մասը հայեր են՝ մի արեք այնպես, որ պրոբլեմ հանդիսանանք: Ասացինք՝ հաշվի առեք ան, որ այս հայությունը Ցեղապսանության զոհերի ժառանգորդն է: Այն ժամանակ «Ամերիկանա»-ի բիզնես մենեջերը հասկացավ ու ընկալեց՝ ինչի մասին է խոսքը: Զգաց, որ բիզնեսին վտանգ է սպառնում և թույլատրեց վաճառել»,- պատմեց NewsBook-ի զրուցակիցը:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=111066&l=am]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
16:31 11-12-2015
Բենզեմայի գործակալ. Ֆրանսիայում Կարիմի հանդեպ ատելության պատճառը նրա մահմեդական արմատներն են
1215 դիտում
09:43 08-05-2019
Հայաստանը էմիսարներ է ուղարկում ՌԴ՝ լոբբինգի.. «Փաստ»
Այս բաժնից
400 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
604 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
529 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը