1831 դիտում
16:31 11-12-2015
Բենզեմայի գործակալ. Ֆրանսիայում Կարիմի հանդեպ ատելության պատճառը նրա մահմեդական արմատներն են
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/10/72580/]որոշումը[/url], որը Բենզեմային հեռացրել է ազգային հավաքականից:
«Բենզեմային ատում են նրա արմատների պատճառով: Լուրեր են տարածում, թե նա չի սիրում Ֆրանսիան: Արդյո՞ք նա 81 հանդիպում է կանցկացներ հավաքականում, եթե չսիրեր Ֆրանսիան:
Նա բարդ ընտրություն է կատարել: Նա կարող էր իր ծնողների հայրենիքի՝ Ալժիրի հավաքականում խաղալ, սակայն նա գերադասեց Ֆրանսիան, որտեղ ծնվել է:
Նա երիտասարդ, համակրելի և հարուստ ֆուտբոլիստ է՝ մահմեդական ծագումով, Մահրիբի երկրից: Ահա թե որտեղ են նրա հանդեպ հակակրանքի ակունքները», ասել է Ջազիրին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2296 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2644 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3946 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային