211652_close_icon

Եղվարդի պարեկները կարճ ժամանակում հայտանբերեցին Զովունի-Եղվարդ ճանապարհի բեռնատարի վարորդին, ում պատճառով թափված ցեխաջուրն ու բետոնը պատուհաս էր դառնալու վարորդների համար․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17476 դիտում article-date 19:37 18-10-2025
Նշված գումարտակում տեղեկություններ էին ստացվել քաղաքացիների կողմից, ովքեր հայտնել էին, որ «Կամազ» մակնիշի բեռնատարը Զովունիից դեպի Եղվարդ ընթանալիս մոտ մի քանի կմ ճանապարհը, գուցե ոչ միտումնավոր, «ավիրել է»։

Ահազանգողները «ավիրել» նկատի են ունեցել ոչ թե քանդելը, փոսեր ստեղծելը, այլ այն, որ բեռնատարի միջից ցեմենտաջուրն ու խճաքարերով խառնված ցեխը թափվել է ճանապարհով մեկ, ինչը չորանալուց հետո լուրջ խոչընդոտ է դառնալու վարորդների համար։

Տեղում դասակի հրամանատարի գլխավորությամբ ճշտվում է, թե որ ուղղությամբ է բեռնատարը երթևեկել, քանի որ հնարավոր է այն Զովունիից հասնելով՝ գնար կամ դեպի Արագածոտնի մարզ, կամ Կոտայքի։

Մոտ 30 րոպե պահանջվեց պարեկներից, ովքեր հայտնաբերեցին «Կամազ»-ի վարորդին, և նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն, իսկ Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի ղեկավարն էլ այդ մասին տեղեկացրեց այն ընկերությանը, որի հաշվեկշռում հաշվառված է «Կամազ»-ը։

 Վերջիններս խոստացան կարճ ժամանակում այդ մի քանի կիլոմետրանոց հատվածում թափված ցեմենտաջուրն ու բետոնը մաքրել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր