Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչներին
Այսօր՝ մայիսի 24-ին, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության (VVD) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական դաշտի, օրակարգի և Լուսավոր Հայաստանի անելիքների վերաբերյալ հարցերը:
Այցի նպատակն է նաև կազմակերպել եռօրյա հատուկ թրեյնինգներ Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջխաղացման, ռազմավարության մշակման և պատգամավորների արդյունավետության բարձրացման նպատակով:
«Ազատության և Ժողովրդավարության» կուսակցությունը (VVD) Եվրոպական խորհրդարանի ALDE խմբի անդամ է: