211652_close_icon
views-count2895 դիտում article-date 17:18 18-08-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 17-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 5, խուլիգանության 2, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 2-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր