3200 դիտում
13:25 18-08-2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» ֆիլմի մասին ծանուցող պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է asbarez.com-ը:
Օգոստոսի 17-ին ֆիլմի մասին ծանուցող պաստառների տեղադրումն «Ամերիկանա» առևտրի կենտրոնում արգելող որոշման դեմ Գլենդելի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ասուլիսից ժամեր առաջ «Ամերիկանա» առևտրի կենտրոնի սեփականատեր Ջեքի Լևիի ստորագրությամբ նամակ է ստացել, որ պաստառները կենտրոնում կտեղադրվեն անվճար:
Ջեքի Լևիի նամակում նաև դատապարտվում են աշխարհի բոլոր բռնարարքները, ներառյալ` Հայոց ցեղասպանությունը, որը ժխտելու Թուրքիայի քաղաքականության մասին էլ պատմում է «Ուրացման ճարտարապետները վավերագրական ֆիլմը:
Գլենդելի Հայ դատի հանձնախումբը ողջունում է այդ ուշացած, բայց կարևոր որոշումը` շեշտելով, որ սա միայն առաջին քայլն է հայության նկատմամբ «Ամերիկանա»-ի ոչ զգայուն մոտեցումը սրբագրելու ուղղությամբ:
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին, որն իր բողոքի ձայնը լսելի դարձրեց` ապահովելով «Ամերիկանա»-ի որոշման սրբագրումը:
Գլենդելի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նաև Կալիֆորնիայի նահանգային Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոյին, Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամներին, կոնգրեսական Ադամ Շիֆին, Լոս Անջելես գավառի վերահսկիչ Քեթրին Փարքերին և Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին, ովքեր աջակցել են հայ համայնքի կազմակերպած բողոքի արշավին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
11:00 28-04-2024
Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
325 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ