19621 դիտում
22:10 28-01-2021
«Պտտվեք ամբողջ Երևանով մեկ՝ մի Վազգեն Սարգսյանի նկար անգամ չեք տեսնի, ում նկարներն ու պաստառներն ասես կա, Վազգեն Սարգսյանինը մի հատ չկա». Արամ Սարգսյան. Aravot.am
[url=https://www.aravot.am/2021/01/28/1167946/?fbclid=IwAR3uk340SCBdDSzOMQV-YCqV5ji7YcExBmeNz6h8hU2xpa1MzP31cP5AiR8]Aravot.am-[/url]ը գրում է. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ այս իշխանությունից ոմանք, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Վազգեն Սարգսյանի անունը շահարկում են բոլորը, շահարկել են մշտապես, երբ իրենց պետք է եղել Վազգեն Սարգսյանը: Դա՝ ընտրությունների ժամանակ, պատերազմների ժամանակ: Իսկ երբ որ դա անցել է, ինչ արվել է այն ժամանակ՝ ներառյալ Վազգեն Սարգսյանի արածները վերագրել են իրենց: Վազգեն Սարգսյանը գնահատված չի:
Վազգեն Սարգսյանի արժեքը դեռ պատմությունն է տալու, որովհետեւ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը պետականաշինության եւ բանակաշինության գործում, չունի իրեն հավասարը: Պտտվեք ամբողջ Երեւանով մեկ՝ մի Վազգեն Սարգսյանի նկար անգամ չեք տեսնի:
Ամբողջ Երեւան քաղաքում ում նկարներն ու պաստառներն ասես կա՝ մեր հերոսները եւ այլն, իսկ Վազգեն Սարգսյանինը մի հատ չկա»: Մենք ճշտեցինք՝ հատուկ քաղաքականությո՞ւն է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այդ հատուկ քաղաքականությունը վաղուց է»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2021/01/28/1167946/?fbclid=IwAR3uk340SCBdDSzOMQV-YCqV5ji7YcExBmeNz6h8hU2xpa1MzP31cP5AiR8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2760 դիտում
22:50 05-05-2022
«Երբ ոստիկանները սադրում են՝ դիմելով «դու»-ով, «արա»-ով, հատ-հատ պատասխան են տալու». Արամ Վարդեւանյան. aravot.am
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում