Բարսելոնի ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 13-ի. կա շուրջ 32 վիրավոր, հրապարակվել է ենթադրյալ մուսուլման ահաբեկչի լուսանկարը
Իսպանական լրատվամիջոցները հրապարակել են Բարսելոնի ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 1.70 սմ հասակով տղամարդ է: Հավանաբար, նա Կատալոնիայի հրապարակի մոտակա Լա Ռամբլա փողոցում վրաերթ իրականացրած վարորդն է:
Լա Ռամբլա փողոցը համարվում է Բարսելոնի զբոսաշրջային հատվածի սիրտը, որտեղ բազմաթիվ այցելուներ են զբոսնում: Միջադեպից հետո, որին տասնյակից ավելի մարդիկ են զոհ գնացել և շուրջ 32 վիրավոր կա այս պահի դրությամբ, փակվել են մետրոյի կայարանն ու խանութները:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ կապ է պահում ոստիկանների հետ և մտադիր է այցելել վիրավորներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1075011/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Բարսելոնում պիկապը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։
Ոստիկանության տվյալներով՝ կա 13 զոհ, տուժածների թիվը գերազանցում է 20-ը: Տեղի ունեցածը իշխանությունները ահաբեկչություն են որակել: