4607 դիտում
20:50 24-05-2017
Հրապարակվել են Մանչեսթերի ահաբեկչի լուսանկարները
Անգլիական Մանչեսթեր քաղաքում 22 մարդու մահվան պատճառ դարձած տղամարդը ծագումով Լիբիայից Սալման Ռամադան Աբեդին է, գրում է [url=https://www.theguardian.com/uk-news/2017/may/23/manchester-arena-attacker-named-salman-abedi-suicide-attack-ariana-grande#img-1]The Guardian[/url]-ը՝ հրապարակելով նրա լուսանկարը։
Ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները փորձում են պարզել, թե արդյոք նա միայնակ է գործել, թե ավելի լայն ցանցի մաս է եղել: Չնայած «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը դրա ոչ մի ապացույց չի գտել:
Նշվում է, որ Աբեդին ծնվել է Մանչեսթերում 1994 թվականին: Նրա ծնողներն ավելի վաղ փախել էին Լիբիայից՝ Մուամմար Քադաֆիի ռեժիմից: Աբեդին աշխատել է հացի փռում:
Երեքշաբթի հետաքննության առնչությամբ ձերբակալվել է Աբեդիի 23-ամյա եղբայրը: Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննության առնչությամբ ձերբակալվել է ևս երեք մարդ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթր Արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի։ Վիրավորվել է ավելի քան 60 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Նմանատիպ նյութեր
5533 դիտում
23:22 22-03-2016
Մանչեսթերի ոստիկանությունը բռնագրավել է Սամիր Նասրիի 330 հազ. ֆունտ արժողությամբ «Լամբորջինին»
16645 դիտում
18:23 27-12-2016
Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում արդեն ծածանվում է Հայաստանի դրոշը
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը