211652_close_icon

Իսրայելում Իրանի հարվածներից զոհերի թիվը հասել է 24-ի, կա շուրջ 600 վիրավոր

views-count595 դիտում article-date 14:18 16-06-2025
Իսրայելում Իրանի հրթիռային հարձակումների երեք օրվա ընթացքում զոհվել է 24 մարդ, մոտ 600-ը՝ վիրավորվել, ասվում է կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։

«24 զոհ, 592 վիրավոր, որից 10-ը՝ ծանր վիճակում, 36-ը՝ միջին ծանրության, իսկ 546-ը՝ թեթև վնասվածքներով», - ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, իսկ Իրանից Իսրայելի ուղղությամբ երեք օրվա ընթացքում արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370։

Նմանատիպ նյութեր