211652_close_icon
views-count3796 դիտում article-date 20:42 17-08-2017

Ուկրաինայում 2 տարում ապամոնտաժել են խորհրդային ժամանակների 2.389 հուշարձան, վերանվանել 987 բնակավայր և 50 հազար փողոց

Ուկրաինայի քաղաքներում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի ոչ մի հուշարձան չի մնացել: Այս մասին օգոստոսի 17-ին «Լիգա» հրատարակությունում հրապարակված հացազրույցում հայտարարել Է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը, տեղեկացնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4487968]tass.ru[/url]-ն: «Ապամոնտաժված է 2 հազար 389 հուշարձան, դրանցից հազար 320-ը Լենինի հուշարձաններն են: Մեր տեղեկատվությամբ՝ Լենինն այլևս չկա քաղաքներում՝ այն տարածքում, որը վերահսկում է Ուկրաինան»,- ասել է նա: Վյատրովիչի խոսքով՝ ինչ-որ հուշարձաններ կարող են տակավին մնացած լինել Ուկրաինայի որոշ գյուղերում կամ էլ ձեռնարկություններում: Ապակոմունիզացման մասին օրենքն Ուկրաինայում գործում է 2015 թվականի մայիսից: Այս օրենքով պարտադրվում է ապամոնտաժել խորհրդային հուշարձանները և վերանվանել տեղագրական այն վայրերն ու փողոցները, որոնք կրում են խորհրդային զավթիչների և նրանց հետ համագործակցածների անունները: 2015-ից սկսած ավելի քան 987 բնակավայր և 50 հազար փողոց ու հրապարակ է անվանափոխվել, որոնք առնչվում են կոմունիստական անցյալի հետ: Այս քայլերից բացի Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է 520 պատմական անձանց ցուցակ, որոնց գործունեությունը ընկնում է ապակոմունիզացման օրենքի տակ:

Նմանատիպ նյութեր