211652_close_icon
views-count74948 դիտում article-date 10:33 16-08-2017

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. արդարադատության նախարարության աշխատակիցը գաղտագողի վնասել է կայանված Nissan-ն ու Lexus-ը՝ պատճառելով մոտ 3 միլիոնի վնաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը բացահայտել է մի խումբ անձանց նկատմամբ գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում կատարելու դեպքեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 15-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Թեհմինե Կարապետյանը ոստիկանություն հայտնել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23։00-ի սահմաններում, իր Nissan Tiida մակնիշի 91 TL 777 համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը տուն գնալիս նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենան դիտավորությամբ վնասել են՝ պատճառելով 350 հազար ՀՀ դրամի վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 15-ին, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Սերգեյ Գաբրիելյանը նույնպես իր Lexus RX 350 մակնիշի 89 XX 777 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, աշխատանքն ավարտելուց հետո ցանկացել է տուն մեկնել և նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված Lexus-ը 4 կողմից վնասել են՝ պատճառելով 2 մլն 500 հազար դրամի վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Կարապետյանն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես հսկիչ, իսկ Ս. Գաբրիելյանը՝ «Արմենիա» ավիաընկերությունում՝ որպես երկրորդ օդաչու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված «էշությունը» կատարել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Արշակ Ավագյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում։ Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր