211652_close_icon
views-count117495 դիտում article-date 15:30 14-03-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների խաչմերուկում», բախվել են Lexus մակնիշի 77 DX 771 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 30 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 80 QC 001 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 ԼM 624 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է[url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/] Security Dream[/url] ընկերությունը, որով երևում է՝ ինչպես է տեղի ունեցել խոշոր ավտովթարը։ [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր