Brexit-ից հետո Բրիտանիան ցանկանում է «հստակ սահմաններ տեսնել» Իռլանդիայի հետ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն պատրաստվում Եվրամիությունից դուրս գալուց հետո վերադառնալ Իռլանդիայի հետ «անորոշ սահմանի» կարգավիճակին, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարության իր աղբյուրի խոսքը։
Նշվում է, որ ծրագիր է մշակվում, որպեսզի Brexit-ից հետո քաոս չառաջանա՝ սահմանների որոշակիության հետ կապված։
Բացի այդ, Բրիտանիան մտադիր է Brexit-ից հետո հետևել Բելֆասթի համաձայնարի բոլոր կետերին, որոնք նախատեսում են Հյուսիսային Իռլանդիայի կառավարումից ուղիղ հրաժարական և իշխանության հանձնում՝ տեղի մարմիններին։