1806 դիտում
13:54 04-10-2016
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ դեռ մի շարք երկրներ են ցանկանում գործարքներ կնքել. Թերեզա Մեյ
Բերմինգամում Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա կոնֆերանսում Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան նույնիսկ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո ձգտելու է մի շարք երկրների հետ երկկողմ տնտեսական համաձայնագրեր կնքել, որոնք էլ, ըստ նրա, այդ հարցում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ինքն ամեն հնարավորն անելու է, որպեսզ զարգացնի հատկապես ԱՄՆ-ի հետ առկա հատուկ հարաբերությունները, իսկ բրիտանական տնտեսությունը՝ ի դեմս հազարավոր մասնավոր ընկերությունների ու բանկերի, պահանջում է հարթ անցումային գործընթաց։ Նա խոստացել է, որ ԵՄ-ից դուսր գալու գործընթացի ուղղությամբ կոնկրետ քայլեր կսկսի ձեռնարկել 2017 թվականի մարտից։
«Մեծ Բրիտանիայում ընկերությունները ցանկանում են հստակություն տեսնել ընթացիկ իրադարձություններում, և ես կցանկանայի ամրապնդել մարդկանց վստահությունը այդ հարցում»,-հավելել է նա։
Նմանատիպ նյութեր
3774 դիտում
10:41 15-07-2018
Brexit-ը վտանգված է. Թերեզա Մեյ
4017 դիտում
21:28 28-01-2017
Միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին. Թերեզա Մեյ
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ