211652_close_icon
views-count2275 դիտում article-date 21:07 15-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 15-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի Գազի 2-րդ շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարերը Բ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 15-ին, ժամը 13:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 18/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր