Չիլիի իշխանությունները մտադիր են փակել բռնապետական հանցագործությունների կալանավայրը
Չիլիի կառավարությունը պատրաստվում է փակել «Պունտա Պեուկո» բանտը, որտեղ ազատազրկում են անցկացնում Աուգուստո Պինոչետի օրոք ռազմական տարբեր հանցագործությունների համար դատապարտվածները։ Այդ մասին գրում է La Tercera թերթը։
Բանտը, ամենայն հավանականությամբ, կդադարի գործել սեպտեմբեր ամսից։
Սոցհարցումը ցույց է տվել, որ բնկչության 80 տոկոսը ցանկանում է, որպեսզի բանտը փակվի և Չիլիի նախագահ Միշել Բաչելետը պետք է շտապի կատարել 2015 թվականի օգոստոսին իր տված խոստումը, քանի որ դրա համար քիչ ժամանակ ունի։ Արդեն նոյեմբերին այդ երկրում տեղի են ունենալու նախագահական նոր ընտրություններ և չի բացառվում, որ իշխանության գլուխ կարող է գալ նախկին նախագահ Սեբաստիան Պինիերան, ով դեմ է բանտի փակմանը։
Սեպտեմբերը Չիլիում հիշատակվում է 2 կարևոր իրադարձությամբ. 1973 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ռազմական հեղաշրջման արդյունքում Պինոչետը եկավ իշխանության գլուխ և 1810 թվականի սեպտմբերի 18ին ստեղծվեց առաջին չիլիական կառավարությունը։