Չիլիի իշխանությունները բողոքի ցույցերի պատճառով մայրաքաղաքում պարետային ժամ են հայտարարել
Չիլիի իշխանությունները բողոքի մեծամասշտաբ ցույցերի պատճառով պարետային ժամ են հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյի մեծ մասում։
Այդ մասին հայտնում է Tass գործակալոթյունը՝ հղում անելով հանրապետության զինված ուժերին։
Նշվում է, ժամը 22։00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մարդիկ պետք է գտնվեն տներում։
«Որոշումը նախատեսում է վերահսկողություն այն գոտիներում, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ մետրոյի տոմսերի գնի թանկացման պատճառով մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու։ Ըստ այդ երկրի նախագահ Սեբաստիան Պինիերի՝ պատճառը նավթի գնի թանկացումն է։