Ուկրաինայի Վերին Ռադան հետաձգել է բռնապետական օրենքների ընդունումը
Ուկրաինայի Վերին Ռադան չեղյարկել է հունվարի 16-ին ընդունված օրենքների մեծ մասը, որոնք սահմանափակում էին քաղաքացիների քաղաքական ազատությունը:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների, 9 օրենք է չեղյալ համարվել:
Համապատասխան որոշման քվեարկությանը մասնակցել է 361 պատգամավոր:
Նշվում է, որ Ուկրաինայի Կոմկուսի պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել էին չեղյարկել հունվարի 16-ին ընդուված օրենքների որոշ մասը: