211652_close_icon

Նյու Յորքի ՌԴ հյուպատոսությունը կարող է փակվել

views-count4490 դիտում article-date 15:25 14-08-2017
ԱՄՆ-ն՝ որպես պատասխան քայլ ՌԴ-ում իր դիվանագետների կրճատմանը, կարող է փակել Նյու Յորքում տեղակայված ՌԴ գլհյուպատոսությունը։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ԱԳ նախկին փոխնախարար Սերգեյ Օրջոնիկիձեն, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր դիվամագիտական աղբյուրներին, գրել էր, որ ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 1-ից Վաինգտոնի պահանջով Մոսկվամ ստիպված կլինի փակել Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։ Ներկա պահին Ռուսաստանն ունի 4 գլխավոր հյուպատոսություն ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում, Հյուսթոնում և Սիեթլում։

Նմանատիպ նյութեր