211652_close_icon
views-count5672 դիտում article-date 15:16 07-01-2017

Հիլարի Քլինթոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, երկրի նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, ով նախագահական ընտրություններում պարտվեց հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփին, կարող է պայքարել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար։ New York Daily թերթը, հղում անելով Դեմոկրատական կուսակցության իր աղբյուրին, գրում է, որ Քլինթոնը իր հետ առանձնազրույցում չի բացառել նման հնարավորությունը։ Նշենք, որ Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները նշանակված են այս տարվա նոյեմբերի 7-ին։ Թերթն ընդգծում է, որ Քլինթոնի բազմաթիվ համախոհներ կոչ են արել նրան վերադառնալ քաղաքականություն և մարտահրավեր նետել ներկայիս քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյին։ Երկուսի միջև հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, երբ Բլազիոն հրաժարվեց աջակցել Քլինթոնին նախագահական ընտրությունների ժամանակ։

Նմանատիպ նյութեր