Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Իրանի հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով մահացել է 9 մարդ, ևս 4-ը համարվում են ահետ կորած: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` անհետ կորածների մեջ կան զբոսաշրջիկներ:
Ջրհեղեղն սկսվել է օգոստոսի 11-ից և շարունակվում է մինչ այսօր:
Բնական աղետը բավականին մեծ նյութական վնասներ է հասցրել: Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 114 մեքենա: