Պակիստանի հյուսիսարևելյան նահանգներում հզոր ջրհեղեղի հետևանքով արդեն գրանցվել է 261 զոհ։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է պակիստանյան աղետի հետևանքների դեմ պայքարի Ազգային գերատեսչության ներկայացուցիչ Ահմադ Քամալը։
«Ջրեղեղի հետևանքով զոհվել է 261 մարդ։ Նրանցից 183֊ը զոհվել են Փանջաբում, 64֊ը՝ Քաշմիրում, իսկ 14֊ը՝ երկրի տարբեր շրջաններում»,֊ ասել է նա։
Փրկարարներին հաջողվել է տարհանել ավելի քան 22 հազար մարդու, սակայն աղետի գոտում դեռ մոտ 300 հազար բնակիչ է մնացել։