Աֆղանստանի հյուսիսում գրանցված ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն հասել է 82֊ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառ դարձած հորդառատ անձրևները արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ տեղատարափ անձրևների և ջրհեղեղի հետևանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ։