Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Օգոստոսի 12-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1930 թ. ծնված Վ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 07:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1969 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: