211652_close_icon
views-count115004 դիտում article-date 11:31 12-08-2017

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ՝ ГАЗель-ում, հայտնաբերվել է տղամարդու կախված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին –Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ «Բոբոխի աղբյուրի» զրուցարանի մոտ կայանված ГАЗель մակնիշի 17 ՍՕ 446 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածում տղամարդու կախված դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են ավտոմեքենայում կախված վիճակում հայտնաբերված մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նույն բաժնի քննիչ Վարդյան Մազյանի գլխավորությամբ, ում կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ , այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր