211652_close_icon
views-count33335 դիտում article-date 18:08 23-05-2022

Արտակարգ դեպք Երևանում. դարն ապրած, արմատից փտած մոտ 60 տարվա ուռենին Թբիլիսյան խճուղում՝ բարձրահարկ շենքի զրուցարանի տարածքում, քամու հետևանքով տապալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 16:00–ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1 հասցեի բարձրահարկ շենքի դիմացի զրուցարանում հաստաբուն ուռենին ուժեղ քամու պատճառով տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կատարվածի մասին բնակիչներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Երևանի քաղաքապետարանի  թեժ գիծ:

Այս պահին օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման Քանաքեռ-Զեյթունի պատասխանատուները, ովքեր էլեկտրական սղոցով  (Դռուժբա) մասնատում են  տապալված ծառը, որպեսզի հնարավոր լինի այն տեղափոխել անվտանգ վայր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր