Նեյմարը ՊՍԺ-ի կազմում նորամուտը կնշի օգոստոսի 13-ին
«Բարսելոնան» ՊՍԺ-ին ուղարկել է հարձակվող Նեյմարի տրանսֆերային սերտիֆիկատը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ կատալոնացիներից ստացել է բոլոր անհրաժեշտ փաստթղթերը:
Այդպիսով, Նեյմարը ՊՍԺ-ի կազմում իր նորամուտը կարող է նշել օգոստոսի 13-ին՝ «Գենգամի» հետ արտագնա խաղում, Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում:
Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացին ՊՍԺ-էր տեղափոխվել օգոստոսի 3-ին, սակայն բաց էր թողել Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրում «Ամյենի» հետ խաղը (2:0):
«Բարսելոնան» ՊՍԺ-ին չէր փոխանցել հարձակվողի տրանսֆերային սերտիֆիկատը, քանի դեռ 222 մլն եվրոն չէր վճարվել:


