Ռոնալդինյոն «Կերետարո»-ի կազմում իր նորամուտը կնշի ուրբաթ օրը
Բրազիլացի հանրահայտ խաղացող Ռոնալդինյոն մեքսիկական «Կերետարո» ակումբի կազմում իր նորամուտը կնշի առաջիկա ուրբաթ օրը` «Պուեբլա» ակումբի դեմ կայանալիք խաղում: Այդ մասին տեղեկացրել է 2002 թվականի աշխարհի չեմպիոնի նոր թիմի նախագահ Արտուրո Վիլյանուեվան:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն մեքսիկական ակումբի կազմը համալրել է նախորդ շաբաթվա ընթացքում: Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր:
Մեքսիկայի առաջնության 7 տուրից հետո «Կերետարո»-ն զբաղեցնում է 8-րդ տեղը: