Հրուշակագործները կտուգանվեն 500 ֆունտ ստեռլինգով` միասեռական ամուսնությունների աջակցության գրառումներով տորթ պատրաստելուց հրաժարվելու համար
Հյուսիսային Իռլանդիայի դատարանի որոշմամբ «Ashers Baking» ֆիրմայի հրուշակագործ-քրիստոնեաները կտուգանվեն 500 ֆունտ ստեռլինգով այն բանի համար, որ հրաժարվել են տորթ պատրաստել միասեռական ամուսնությունների աջակցության գրառումներով: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով BBC News-ին, Բելֆաստի դատարանի որոշման համաձայն, հրուշակագործները հաճախորդի նկատմամբ խտրականություն են թույլ տվել՝ սեռական դիրքորոշման և քաղաքական համոզմունքների նշանով: Դատարանում նշել են, որ «Ashers Baking» ֆիրման բիզնես է վարում եկամուտ ստանալու նպատակով, այլ ոչ թե՝ կրոնական խմբավորում է: