211652_close_icon
views-count2443 դիտում article-date 20:19 09-08-2017

Փրկարարները 55-ամյա տղամարդուն իջեցրել են սյան վրայից և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն

Օգոստոսի 9-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի նոր մասնաշենքի մոտակայքում քաղաքացին բարձրության վրա (մոտ 40 մ) շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ քաղաքացին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատակից է, աշխատանքներ էր իրականացնում Արցախի 4-րդ նրբանցքում` Երևան ՋԷԿ-ի մոտակայքում գտնվող բարձրավոլտ էլ. սյան վրա, ունի վատ ինքնազգացողություն. չի կարողանում ինքնուրույն իջնել: Փրկարարները՝ 1962 թ. ծնված Ա. Թ.-ին իջեցրել են սյան վրայից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Նմանատիպ նյութեր