211652_close_icon
views-count39272 դիտում article-date 15:35 05-06-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Աճառյան փողոցում երկաթե սյան վրայից գովազդային վահանակն ընկել և մասամբ փակել է ճանապարհը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աճառյան փողոց 37/1 հասցեի մոտ  գովազդային վահանակի սյան վրայից հսկայական երկաթե ցուցանակը պոկվել ու ընկել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Եվ երջանիկ պատահականություն է, որ այդ պահին նշված վայրով քաղաքացիներ կամ տրանսպորտային միջոցներ չեն անցել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2--դ վաշտի պարեկները՝ գումատակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի  պարեկ Հայկ Հովհաննիսյան ու կրտսեր պարեկ  Թաթուլ Մելյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ իրակնացնում են հերթապահություն և սպասում են մինչև կժամանեն Երևանի քաղաքապետարանի ու Ավան վարչական շրջանի պատասխանատուները, որպեսզի տապալված գովազդային վահանակը հեռացնեն։ Այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր