15060 դիտում
10:44 09-08-2017
Մատաղիսում՝ հանգստյան գոտի, Մարտակերտում՝ չրերի գործարան. Արցախի վարչապետն այցելել է Մարտակերտի շրջան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալով նորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին:
Կառավարության ղեկավարը, նախ, Մարտակերտ քաղաքում, շրջանի պատասխանատուների և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Ա. Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլային եղանակով: «Այգեգործությամբ զբաղվող և, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար: Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, և առկա ջրային պաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի:
Հաջորդ տարվանից, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, պետական և բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորների քանակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝ կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաև վերամշակող գործարանների ստեղծմանը:
Ա. Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտի բարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղ ծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվող տեսականուն և առաջիկա ծրագրերին: Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նոր աշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով:
Այնուհետև Ա. Հարությունյանը ուղևորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխան կառուցված քոթեջների, ռեստորանի և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայությունների պայմաններին:
Կառավարության ղեկավարը կարևորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումը հատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով:
«Խորհրդանշական եմ համարում այս երկու նախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջ գտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարում ենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակից գործարան»,- ասել է կառավարության ղեկավարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5070 դիտում
12:05 31-07-2016
Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան
2392 դիտում
12:17 21-11-2020
ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ
1495 դիտում
15:35 15-10-2023
Ալիևն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված Մարտակերտի շրջան
Այս բաժնից
1321 դիտում
22:14 07-02-2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
703 դիտում
21:57 07-02-2025
ՄՔԴ-ն դատապարտել է իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի հրամանագիրը
685 դիտում
19:46 07-02-2025
Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները