211652_close_icon
views-count4935 դիտում article-date 12:05 31-07-2016

Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների եւ հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին: Նախագահն այցելել է նաեւ Ալաշան տեղամաս եւ տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետեւանքները վերացնելու համար: Այնուհետեւ Պողոսագոմեր գյուղում Նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին: Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են Մարտակերտի շրջանի եւ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր եւ կայուն տեմպերով: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր