26033 դիտում
11:35 07-08-2017
Լոռու մարզում բացահայտվել է 15-ամյա տղայի դանակահարությունը. 16-ամյա կասկածյալը ստորագրությամբ ազատ է արձակվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում երեկ՝ օգոստոսի 6-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից կատարված օպերատիվ հետախուզական և բացատրական գործողությունների արդյունքում քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի Աճառյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Հարություն Եգանյանը, ով քննիչին հայտնել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 13 ավագ դպրոցի հարևանությամբ իր մոտ եղած դանակով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել է 15-ամյա Վլադիմիր Էդարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Եգանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Նա քննիչներին հայտնել է նաև, թե որտեղ է նետել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12856 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ