ՌԴ Օմսկի հանրակացարաններից մեկում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով կա 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Օմսկ քաղաքից ոչ հեռու՝ Նովոոմսկի գյուղում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 5 զոհերի մեջ կան անչափահաս երեխաներ՝ 13 և 14 տարեկան:
Ըստ նախնական տվյալների՝ 5 հարկանի հանրակացարանում առաջացած հրդեհի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է առնվազն 7 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես հայտնում է Օմսկի ԱԻՆ ներկայացուցիչը, հրշեջ-փրկարարները տարհանել են ավելի քան 50 հոգու, ևս 10-ը դուրս են բերվել կրակի ճիրաններից սանդուղքի օգնությամբ:
Նշվում է, որ հրդեհի պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է եղել: