Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է մոտ 350 մարդ
Այսօր` հունիսի 5-ին, վաղ առավոտյան Մոսկվայի Ստուդենչեսկայա փողոցում գտնվող «Ստանկին» ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հրդեհի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տարհանել են հանրակացարանից մոտ 350 հոգու:
Ըստ նախնական տվյալների` ոչ ոք չի տուժել:
Հրդեհի պատճառը եղել է շենքի 6-րդ հարկում առաջացած կարճ միացումը: