211652_close_icon
views-count9696 դիտում article-date 18:22 05-08-2017

Նեյմար-ավագ. «Բարսելոնան» կորցրեց իմ հարգանքը

«Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց ՊՍԺ տեղափոխված հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվան, հաստատել է այն տեղեկությունը, որ կատալոնացիներից չի ստացել 26 մլն եվրո պարգևավճարը՝ նախորդ տարի ակումբի և իր որդու պայմանագրի երկարաձգման համար: «Ինձ չեն վճարել և ես դրա հետ ոչինչ չեմ կարող անել, հո չե՞մ զբաղվելու շանտաժով: Դրանից հետո «Բարսելոնան» կորցրեց իմ հարգանքն ու աջակցությունը: Նրանք ցանկանում էին, որ ես տղայիս համոզեի մնալ, սակայն ղեկավարության կողմից նման վերաբերմունքից հետո... Պարգևավճարի մասին կետը պայմանագրի մի մասն է, հենց դրա շնորհիվ էր հրաժարագնի թիվը ավելացվել, դա մենք քննարկել էինք: Սակայն եթե մարդիկ չեն հարգում պայմանավորվածությունները, ապա այն, ինչ գրված է, ինձ համար հիմք չէ», ասել է Նեյմար-ավագը:

Նմանատիպ նյութեր