Կրիշտիանու Ռոնալդու. Ցանկանում եմ Անգլիա վերադառնալ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Իսպանիայում հարկային մարմինների հետ ունեած խնդիրների պատճառով կցանկանար Անգլիա վերադառնալ, որտեղ ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Անգլիայում ես երբեք խնդիրներ չեմ ունեցել, այդ իսկ պատճառով կցանկանայի վերադառնալ այնտեղ: Հիշում եմ, որ երբ Անգլիա էի եկել, այնտեղ ինձ բացատրեցին, թե ինչպես են այստեղ օրենքները աշխատում:
Երբ ես 18 տարեկան հասակում Մանչեսթեր եկա, ինձ պատմեցին, թե ինչպես պետք է օգտագործել հարկային մեխխանիզմները: Իսկ Իսպանիայում պարզապես ասացին, որ պետք է հնարավորինս շատ մուծել՝ խնդիրներ չունենալու համար», ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին հարկային մարմիններից 14,7 միլիոն եվրո թաքցնելու մեջ:


