Կրիշտիանու Ռոնալդու. Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել:
«Ես նախագահ Պերեսի հետ հեռախոսով զրուցել եմ: Երբ վերադառնամ Մադրիդ, կխոսենք: Ակնհայտ է, դա այն է, ինչ ցանկանում եմ», ասել է Ռոնալդուն:
Պորտուգալիայի հավաքականի 31-ամյա ավագի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2018թ. ամառը: Սպասվում է, որ Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը մինչև 2020 թվականը և 35 տարեկանում կավարտի կարիերան: