Կրիշտիանու Ռոնալդու. Ցանկանում եմ ֆուտբոլն ավարտելուց հետո թագավորի պես ապրել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու անդրադարձել է իր հասցեին քննադատությանը:
«Կան մարդիկ, որոնք ինձ ատում են, համարում մեծամիտ, փառասեր և այլն: Դա իմ հաջողության գրավականի մի մասն է: Իմ խիղճը մաքուր է, ես հանգիստ եմ ապրում:
Ես կարող եմ դիմակայել ճնշմանը, քանի որ դժվար մանկություն եմ ունեցել: Այն, որ այսպիսին եմ դարձել, դա ժամանակի արդյունքն է, որը ես առանց ընտանիքի եմ անցկացրել, և դժվար ժամանակները, որոնք ունեցել եմ իմ կյանքում:
Իմ հագուստ ես 11 տարեկան հասակում հարդուկում էի: Իմ ոգու ուժը այդ ժամանակներից է առաջացել:
Ֆուտբոլն ավարտելուց հետո ցանկանում եմ ապրել թագավորի պես: Ես շատ ժամանակ կունենամ, որպեսզի վայելեմ կյանքն այնպես, ինչպես ես եմ ցանկանում», ասել է Ռոնալդուն: