Ռուսաստանը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով կամրապնդի համագործակցությունը Իրանի հետ. աղբյուր
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Թեհրանում Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկելու է Իրանին ռուսական սպառազինություններ մատակարարելու հարցը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո ռազմատեխնիկական ու տեխնոլոգիական համագործակցությունը խորացնելու շուրջ։
Նշենք, որ Ռոգոզինը Թեհրան է այցելել՝ մասնակցելու Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։