Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է ՊՍԺ-ին՝ Նեյմարին գնելու առթիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է ՊՍԺ-ի կողմից «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073901/]ձեռք բերելու[/url] կայանալիք փաստին:
«Դա ֆրանսիական լիգային գրավչություն կհաղորդի: Այո, դա շատ լավ նորություն է, շնոհավորում եմ ՊՍԺ-ին», ասել է Մակրոնը:
Նեյմարի տրանսֆերը կդառնա պատմության մեջ խոշորագույն՝ 222 մլն եվրո:


