Լյորենտեն հեծանիվ վարելիս կոտրել է ձեռքը
«Սուոնսիի» hարձակվող Ֆերնանդո Լյորենտեն վնասվածքի պատճառով չի օգնի թիմին՝ ԱՊԼ-ի առաջին տուրերում:
32-ամյա իսպանացին հեծանիվ քշելիս կոտրել է ձեռքը:
Լյորենտեն բաց կթողնի օգոստոսի 12-ին «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը և կարող է չմասնակցել նաև օգոստոսի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին: