211652_close_icon

Հեծանիվ վարելիս վրաերթի է ենթարկվել Քոնոր Մաքգրեգորը

views-count1490 դիտում article-date 23:13 29-01-2023
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ իրեն վրաերթի են ենթարկել հեծանիվ վարելիս։

«Հենց նոր ինձ հետևից հարվածեց մեքենան։ Վարորդն ինձ չէր տեսել արևի պատճառով։ Նա ամբողջ արագությամբ մեքենայով հարվածեց ինձ։ Փառք Աստծո, որ այս անգամ իմ ժամանակը չէր եկել։

Շնորհակալություն ըմբշամարտին և ձյուդոյին: Ընկնելու ճիշտ ձևն իմանալը փրկեց իմ կյանքը»,- գրել է Մաքգրեգորը:

Նմանատիպ նյութեր