Մարկոս Լյորենտեն «Ռեալից» տեղափոխվեց «Ատլետիկոն»
«Ատլետիկոն» և «Ռեալը» պաշտոնապես համաձայնեցրին կսապաշտպան Մարկոս Լյորենտեյի տրանսֆերը:
«Ատլետիկոն» հայտարարել է, որ տեղափոխությունը կկայանա, եթե ֆուտբոլիստը հաջողությամբ անցնի բուժհետազոտությունը: Լյորենտեի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով:
Նշվում է, որ խաղացողի համար «Ռեալը» կստանա 40 մլն եվրո: Լյորենտեն համարվում է ունիվերսալ խաղացող, որը կարող է հանդես գալի ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ՝ պաշտպանությունում: